Հայաստանում օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն: Վարորդներն իրենց կողմից կատարած իրավախախտման մասին կիրազեկվեն սահմանակետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
Նա նաև հավելեց, որ սահմանակետերում վարորդներին կծանուցեն խախտման մասին եւ տուգանքը նրանք կամ կվճարեն տեղում, կամ էլ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելուց: Հանրապետության բոլոր սահմանակետերում իրազեկումներն արդեն արվել են:
Օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն