Լրահոս

28.11.2017 19:49


Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը