Լրահոս

30.11.2017 13:29


Կոտրել են Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետի քրոջ՝ «Արարատ» կոնյակի գործարանի բաժնի վարիչի տեղակալի մեքենան

Կոտրել են Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետի քրոջ՝ «Արարատ» կոնյակի գործարանի բաժնի վարիչի տեղակալի մեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով,, քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են գողություն կատարողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա Խաչիկ Միքայելյանը Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բակում կոտրել է կայանված 37-ամյա Գայանե Խ.-ին պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին, իսկ հետո ավտոմեքենայի սրահից գողացել Գ. Խաչատրյանի դրմապանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դրամապանակում եղել են բանկային քարտեր, գումար, վարորդական իրավունքի վկայական, զեղչի բոնուսային քարտեր, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Մեքենայում եղել է նաև Գ. Խաչատրյանի քրոջ՝ 29-ամյա Արևիկ Խաչատրյանին պատանող դրամապանակը, որտեղ նույնպես եղել է գումար և բանկային քարտեր: Ավտոմեքենայից հեռանալու պահին ոստիկանները կարողացել են Խ. Միքայելյանին բռնել և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Գողացածը հայտնաբերվել է նրա մոտ, իսկ փաստի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կասկածյալ Խ. Միքայելյանը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանը աշխատում է «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում՝ որպես լաբորատորիայի բաժնի վարիչի տեղակալ, իսկ Ա. Խաչատրյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ:

Այս խորագրի վերջին նյութերը