Փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2018 թ․ պետական բյուջեի մասին» օրինագծում
Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:
Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով: Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.
Առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության:
Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:
Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:
Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի չափով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանասավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից և սահմանադրական բարեփոխումներից:
Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաև ներակայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:
Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ. «Եղել են անհասցե առաջակներ, որոնց մասով մենք դժվարանում ենք որևիցե ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ, որոնք ենթադրել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել կամ վերականգնել նախորդ տարվա ֆինանսավորման ձևաչափը. այս առաջարկների գերակշիռ մասը համընկնում է առողջապահության ոլորտի հետ: Մնացած դեպքերում, իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց մենք կարող ենք դրանք հետագայում քննարկել` հաշվի առնելով մեր բյուջետային սահմանափակվածությունը», - ասել է նախարարը:
Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:
Փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2018 թ․ պետական բյուջեի մասին» օրինագծում
Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:
Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով: Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ. «Եղել են անհասցե առաջակներ, որոնց մասով մենք դժվարանում ենք որևիցե ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ, որոնք ենթադրել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել կամ վերականգնել նախորդ տարվա ֆինանսավորման ձևաչափը. այս առաջարկների գերակշիռ մասը համընկնում է առողջապահության ոլորտի հետ: Մնացած դեպքերում, իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց մենք կարող ենք դրանք հետագայում քննարկել` հաշվի առնելով մեր բյուջետային սահմանափակվածությունը», - ասել է նախարարը:
Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին