Լրահոս

05.12.2017 19:32


Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota Prado-ի 18-ամյա վարորդը մահացավ

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Toyota Prado-ի 18-ամյա վարորդը մահացավ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վարից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը իր վարած «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել էր Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող Արմավիր քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Ասատրյանին պատկանող «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային: «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ էր ընթացել: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը