Ամռանը կարող ենք մեքենա նստել, գնալ Աղթամարը տեսնել ու հե՞տ գալ
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ «Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը «7օր»-ին ասել է, որ շատ կցանկանար, որ նախ Ղարաբաղում հարցում անցկացվի՝ իմանալու, թե Ղարաբաղն ինչ է մտածում կարգավորման այն տարբերակների վերաբերյալ, որ «ուզում են նրա վզից կախեն»։ Նա նշել է, որ կան հետևյալ տարբերակները՝ Ղարաբաղը մնում է ինքնավար միավորում Ադրբեջանում՝ կապ պահպանելով Հայաստանի հետ, լինի վիճարկելի տարածք, որի լուծումը կլինի հետագա 20-30 տարիների ընթացքում, այսինքն՝ իրավիճակը մնա սառեցված, ինչի դիմաց պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ եթե Հայաստանը մերժողական դիրք ընդունի, ապա կմտնենք փակուղու մեջ։ Նրա կարծիքով եթե Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկեր Ռուսաստանը գնում է մերձեցմանը, արդեն գործողությունների տրամաբանությունը Հայաստանին մղում է մերձեցման, ինչի համար, սակայն, պետք է գտնել ավելի հարմար առիթներ, ճկուն որոշումներ, որ հնարավորություն ունենանք հայ-թուրքական հարաբերություններում առկա պատմական բեռի անպիտան մասը դեն նետել, իսկ արժեքավոր մասը պահել։
Նա նշել է, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ հարցումները շատ կարևոր են, և ինքը նման առաջարկով արդեն դիմել է Ղարաբաղի որոշ պաշտոնյաների։ Այս տարի, Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, Հայաստանի ընդհանուր իրավիճակի, անվտանգության և տարբեր զարգացումների վերաբերյալ սոցհարցումներ կանցկացվեն։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը,Ա. Ադիբեկյանը նշել է, որ հիմնականում շատ մեծ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ճնշումը, և Թուրքիան փախուստի տեղ չունի ու պետք է գնա բացմանը.
-Որքան էլ Հայաստանն, իրենց կարծիքով, կոպիտ քայլեր անի, Թուրքիան պետք է գնա բացմանը։ Գուցե լինի այսպես՝ սկզբից դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, հետո՝ նոր սահմանի բացում, բայց դա պետք է լինի։ Եթե կարողանան Ղարաբաղի վերաբերյալ զուգահեռ միջանկյալ որոշում կայացնել, որն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ընտրողների առջև կարդարացնի իրենց, ուրեմն կարելի է ակնկալել, որ ամռանը կարող ենք հանգիստ մեքենա նստել, գնալ Աղթամարը նայել, հետ գալ,- նշել է Ա. Ադիբեկյանը։

Արփի Բեգլարյան