Լրահոս

06.12.2017 11:12


Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը