Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի աղջկան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Աճառյան փողոցի 30-րդ փակուղու տներից մեկի մոտ կայանված Nissan մակնիշի 78 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել են բջջային հեռախոս, բանկային քարտ և դրամապանակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը նկատել է մեքենայի տերը՝ Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարիամ Արարատի Մահտեսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Ավանի բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մահտեսյանը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջիկն է, ով «Արզնի առողջարան»-ի տուրիստական ընկերության տնօրենն է։