Լրահոս

07.12.2017 11:18


Գյումրիում 2 դիմակավորված անձ մտել են 44-ամյա փոխտնօրեն կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար

Գյումրիում 2 դիմակավորված անձ մտել են 44-ամյա փոխտնօրեն կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 ճիվաղ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ՝ պահանջել գումար: Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար:

Փաստի առթիվ քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը