Լրահոս

07.12.2017 12:46


Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ

Ի պատասխան առանձին հարցումների՝ հայտնում ենք, որ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում՝ +19, Կապանում՝ +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել։

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը