Լրահոս

08.12.2017 09:37


Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է

Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ - Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը