Լրահոս

09.12.2017 08:58


Երևանում գողացել են Արտաքին գործերի նախարարության առաջին դասի խորհրդականի ավտոմեքենայի ձմեռային 4 անվադողերը

Երևանում գողացել են Արտաքին գործերի նախարարության առաջին դասի խորհրդականի ավտոմեքենայի ձմեռային 4 անվադողերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 7-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանում գողացել են Մաշտոցի պողոտայի բնակիչ Գագիկ Շալջյանին պատկանող ավտոմեքենայի ձմեռային 4 անվադողերը։

Գ. Շալջյանը անվադողերը թողել է իր ընկերոջ՝ Աղայան փողոցի 9-րդ շենքի բնակչի ավտոտնակում ու առավոտյան հայտնաբերել է, որ անվադողերը գողացել են։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Շալջյանն աշխատում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես առաջին դասի խորհրդական և գիտի՝ ով է ընկերոջ ավտոտնակից գողացել անդաղողերը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը