Լրահոս

09.12.2017 09:16


Սաhակաշվիլիին կրկին ձերբակալել են. նա մեկուսարանում հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Սաhակաշվիլիին կրկին ձերբակալել են. նա մեկուսարանում հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Կիևի ոստիկանությունը կրկին ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին։ Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ նա գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում և առաջիկայում քննչական գործողություններ կանցկացվեն, որից հետո կդիմենք դատարան` խափանման միջոցի հարցը որոշելու համար:

Սահակաշվիլին մեղադրվում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ:

Նրա փաստաբանը հայտնել է, որ Սահակաշվիլին մեկուսարանում անժամկետ հացադուլ է հայտարարել և հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը