Լրահոս

09.12.2017 09:59


Հանրապետության որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9 -ին` ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղի տեղ-տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը