Կոշ գյուղում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝ 33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Արթուր Մնացականյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում բացատրությոն է տվել և բաց թողնվել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։