Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում հափշտակել են «Յուքոմ» ՍՊԸ-ի սպասարկման կենտրոնի ղեկավարի խոշոր գումարը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի պողոտայի 6/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պետրոսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ 16։00-ից 16։30-ն ընկած ժամանակահատվածում նշված «Սիթի»-ի թիվ 108 տաղավարի հանդերձարանից իր բաճկոնի գրպանից գողացել են 200 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսանը «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոնի ղեկավարն է։