Լրահոս

10.12.2017 19:40


Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը

Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 8-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան դուռը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից գողացել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը պարզում է գումարի և գողոնի ընհդհանուր չափը, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը