Իջևանում 21-ամյա պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, 21-ամյա Արսեն Կիրակոսյանը՝ իր վարած մոտոցիկլով Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել նշված փողոցի բնակիչ, 51-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ սակայն, մեկ ժամ անց վիրավորը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մոտոցիկլավար Ա. Կիրակոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։