Արցախում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը. կան վիրավորներ
Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը: Փաստի առթիվ Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։