Լրահոս

11.12.2017 12:30


Հերթական դանակահարության դեպքը՝ Գյումրիում. բժիշկները պայքարում են 30-ամյա վիրավորի կյանքի համար

Հերթական դանակահարության դեպքը՝ Գյումրիում. բժիշկները պայքարում են 30-ամյա վիրավորի կյանքի համար

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի Այգաբաց փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտյոմ Տոնոյանն է։

Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։ Վերջինս էլ կասկածվում է իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով Ա. Տոնոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մարգարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը