Լրահոս

11.12.2017 13:42


Երևանի կենտրոնում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացուն և դիմել փախուստի

Երևանի կենտրոնում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ԱՄՆ-ի քաղաքացուն և դիմել փախուստի

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում ԱՄՆ քաղաքացուն վրաերթի ենթարկելու փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի՝ 18-ամյա Կիռա Բրաունին։ Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, վիրավորը կոտրվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը