Երևանում 33-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սարյան փողոցում 33-ամյա Անուշ Ժամկոչյանը իր վարած Nissan մակնիշի 35 MC 144 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են հետիոտնի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։