Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:
Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացվել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա քաղաքացիների հետ»:
«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:
Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ևս ԼՂՀ կառավարության անունից ողջունել է քաղաքական ուժի որոշումը: «Սա իսկապես պատմական ճանաչում է: Արցախի Հանրապետության ժողովուրդը արդեն 26 տարի է՝ ապրում է անվտանգության մշտական սպառնալիքի ներքո: Այդուհանդերձ, նրանք կարողացել են կառուցել ժողովրդավարական պետություն, որը սպասում է աշխարհի կողմից ճանաչման»,- ընդգծել է նա:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը սենատորով և Ներկայացուցիչների պալատում մեկ անդամով:

Աղբյուրը՝ Artsakhpress.am