Լրահոս

13.12.2017 18:56


Վանաձորում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Վանաձորում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոն թաղամասի սկզբնամասում գտնվող կամրջի տակ՝ գնացքի գծերի վրա, տղամարդու մասնատված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները գնացքի գծերի վրա հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Սամվել Գևորգյանի դին՝ մարմինը մի քանի մասի բաժանված, ինչը ենթադրել է տալիս իրավապահերին, որ նրա մարմնի վրայով գնացք է անցել:

Փաստի առթիվ քննիչ Ա. Քալաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ինչպես մահվան, այնպես էլ դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը