Լրահոս

14.12.2017 21:29


38–ամյա մայրը պնդում է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություններ են ունեցել

38–ամյա մայրը պնդում է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություններ են ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները որոնում են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ռոբերտ Հ.-ին, ով կասկածվում է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 14-ամյա Հ. Լ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է երեխայի մայրը՝ 38-ամյա Լ. Մ.-ն, ով հայտնել է, որ Ռոբերտ Հ.-ն դեկտեմբերի 10-ին տան ննջասենյակում է կատարել իր սև գործը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը