Ինչու՞ թուրքերը հայերին չեն հրավիրում մասնակցել իրենց ատոմակայանի կառուցմանը
Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին։ Քաղաքական և հասարական շրջանակները տարբեր կերպ արձագանքեցին Տիգրան Սարգսյանի այս քայլին՝ մի մասը քննադատեց, մյուս մասն էլ՝ ողջունեց։ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոը հարցում է նախաձեռնել։ «7 օր»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասաց, որ հարցմանը մասնակցում են պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ: Ահա թե ինչպիսի կարծիքներ կան։
Արմեն Այվազյանի համոզմամբ, Թուրքիային ներգրավելու ակնարկով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ Երևանն Անկարայի հանդեպ բարձր մակարդակի վստահություն ունի։ Բայց դա, քաղաքագետն անվանում է «ջայլամային քաղաքականություն». Հայաստանը չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան մինչև հիմա վարում է թշնամական, նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն։
-Բոլոր «ռազմադաշտերում» Թուրքիան գործում է ընդդեմ մեզ։ Իսկ ով՞ պետք է պատասխան տա, եթե թուրքերն իրենց թշնամական քաղաքականությունը շարունակ են վարել նաև ատոմակայանի պատերի ներքո,- հարց է բարձրացնում Արմեն Այվազյանը։
Քաղաքագետ, Մանկավարժական համալսարանի իրավունքի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանի կարծիքով նույնպես, ՏիգրանՍարգսյանի առաջարկությունը սխալ է:
-Սաազգային անվտանգությանհիմնախնդիրէևայնպետքէքննիՀՀԱզգայինԺողովը: Վարչապետի նկատմամբիմունեցածհամակրանքովհանդերձ՝ պետքէնշեմ, որսանրակողմից անհեռատեսառաջարկէ,– ասել է Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, ատոմակայանի կառուցման հարցում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի տա, քանզի Թուրքիան «ո՛չմիջուկայինֆիզիկա, ո՛չգործնական, ո՛չտեսականքիմիաևոչէլառաջատարտեխնոլոգիաներ ունի»:
Ատոմակայանիկառուցմանհարցում, եթեդաայդքանանհրաժեշտէ, կարողենքդաշնակցելհարևանԻրանիհետ, որըմիջուկայինտերությունէ: Ինչո՞ւմենքդաչենքտեսնում: Ինչո՞ւենքամենինչումանտեսումԻրանը: Ստացվումէյոթերգգիտենք, յոթնէլԹուրքիայիմասինէ,- կարծիք է հայտնել Լևոն Շիրինյանը:
Վերջինն ընդգծում է, որ ատոմակայանը յուրաքանչյուր պետության սիրտն է, և անիմաստ է այդ սրտի աշխատանքին խառնել թշնամական ուժեր, քանի որ, օրինակ, «ատոմակայանիկառուցմանըմասնակցելուպատրվակովՀայաստանկմտնենթուրքականլրտեսականևհետախուզականգործակալություններ»:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ հարցին մոտենում հոգեբանության տեսանկյունից։
Ինչու՞ թուրքերը հայերին չեն հրավիրում մասնակցել իրենց ատոմակայանի կառուցմանը
Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին։ Քաղաքական և հասարական շրջանակները տարբեր կերպ արձագանքեցին Տիգրան Սարգսյանի այս քայլին՝ մի մասը քննադատեց, մյուս մասն էլ՝ ողջունեց։ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոը հարցում է նախաձեռնել։ «7 օր»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասաց, որ հարցմանը մասնակցում են պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ: Ահա թե ինչպիսի կարծիքներ կան։
Արմեն Այվազյանի համոզմամբ, Թուրքիային ներգրավելու ակնարկով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ Երևանն Անկարայի հանդեպ բարձր մակարդակի վստահություն ունի։ Բայց դա, քաղաքագետն անվանում է «ջայլամային քաղաքականություն». Հայաստանը չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան մինչև հիմա վարում է թշնամական, նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն։
-Բոլոր «ռազմադաշտերում» Թուրքիան գործում է ընդդեմ մեզ։ Իսկ ով՞ պետք է պատասխան տա, եթե թուրքերն իրենց թշնամական քաղաքականությունը շարունակ են վարել նաև ատոմակայանի պատերի ներքո,- հարց է բարձրացնում Արմեն Այվազյանը։
Քաղաքագետ, Մանկավարժական համալսարանի իրավունքի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանի կարծիքով նույնպես, Տիգրան Սարգսյանի առաջարկությունը սխալ է:
-Սա ազգային անվտանգության հիմնախնդիր է և այն պետք է քննի ՀՀ Ազգային Ժողովը: Վարչապետի նկատմամբ իմ ունեցած համակրանքով հանդերձ՝ պետք է նշեմ, որ սա նրա կողմից անհեռատես առաջարկ է,– ասել է Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, ատոմակայանի կառուցման հարցում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի տա, քանզի Թուրքիան «ո՛չ միջուկային ֆիզիկա, ո՛չ գործնական, ո՛չ տեսական քիմիա և ոչ էլ առաջատար տեխնոլոգիաներ ունի»:
-Այլ բան է, եթե թուրքերը մեզ հրավիրեն մասնակցելու իրենց ատոմակայանի կառուցմանը: Մենք ունենք համապատասխան գիտելիքներ, լավ կադրեր և տիրապետում ենք ժամանակակից տեխնոլոգիաների:
Ատոմակայանի կառուցման հարցում, եթե դա այդքան անհրաժեշտ է, կարող ենք դաշնակցել հարևան Իրանի հետ, որը միջուկային տերություն է: Ինչո՞ւ մենք դա չենք տեսնում: Ինչո՞ւ ենք ամեն ինչում անտեսում Իրանը: Ստացվում է յոթ երգ գիտենք, յոթն էլ Թուրքիայի մասին է,- կարծիք է հայտնել Լևոն Շիրինյանը:
Վերջինն ընդգծում է, որ ատոմակայանը յուրաքանչյուր պետության սիրտն է, և անիմաստ է այդ սրտի աշխատանքին խառնել թշնամական ուժեր, քանի որ, օրինակ, «ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պատրվակով Հայաստան կմտնեն թուրքական լրտեսական և հետախուզական գործակալություններ»:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ հարցին մոտենում հոգեբանության տեսանկյունից։
- Երկրի ղեկավարների համար բավական չէ, ասենք, լավ տնտեսագետ լինելը, պետք է նաև էթնո-հոգեբան լինել, էթնո-քաղաքական և էթնիկական խնդիրները միշտ աչքի առաջ պետք է ունենալ: Ես զբաղվում եմ ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ, և զարմանալի մի երևույթ կա հայերի մոտ. Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին և 1908թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո էլ հայերի մեծ մասը, որոշ բացառություններով, չի զգացել մոտալուտ վտանգը, չի հասկացել, թե ինչ վտանգի տակ է գտնվում: Հիմա էլ նույն բանն է կատարվում,- ընդգծում է հոգեբանը:
Արեգնազ Մանուկյան
Օգտագործվել են ararat-center.org կայքի նյութերը