Լրահոս

15.12.2017 13:31


Երևանում 3 երիտասարդներ գողացել են բանկի սպասարկման բաժնի պետի ավտոմեքենայի համարանիշը

Երևանում 3 երիտասարդներ գողացել են բանկի սպասարկման բաժնի պետի ավտոմեքենայի համարանիշը

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Պուշկինի փողոցի թիվ 46 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Նարեկ Շահբազյանին, 36-ամյա Թելման Սաղաթելյանին և 25-ամյա Լևոն Աջիզյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս եղել են Լ. Աջիզյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 QZ 786 համարանիշի ավտոմեքենայով, երբ ոստիկանները նկատել են, որ նրանցից մեկը Կողբացի փողոցից դեպի Լալայան փողոց տանող ճանապարհին ավտոմեքենայի միջից դուրս է նետել «34 QN 213» ավտոմեքենայի համարանիշ։ Արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Ն. Շահբազյանը ավտոմեքենայից դուրս շպրտված համարանիշները գողացել է Խորենացի փողոցի թիվ 47/1 հասցեի բակում կայանված նշված շենքի բնակիչ՝ 38-ամյա Արտակ Ղազարյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Առավոտյան ժամը 7-ին համարանիշի գողության փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ա. Ղազարյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի անշարժ գույքի կառավարման և սպասարկման բաժնի պետ։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Եռյակը բաց է թողնվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը