63-ամյա վարորդի Камаз-ը կախվել է Դիլիջանի ոլորանում․ կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սպիտակ Մեխ» ԲԲԸ-ի հաշվեկշռում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։