Լրահոս

15.12.2017 18:17


Երևանում հայտնաբերվել է անհայտ ծագման միս, որը պետք է վաճառվեր սպառողներին

Երևանում հայտնաբերվել է անհայտ ծագման միս, որը պետք է վաճառվեր սպառողներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քրգործ է հարուցվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանի նկատմամբ, ով կասկածվում է գողություններ կատարելու մեջ։ Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։

Էրեբունու քննիչներն ու Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները համատեղ հայտնաբերել են նաև այն վայրը, որտեղ իրացվել է անհայտ ծագման միսը: ՍԱՊԾ-ի ներկայացուցիչները վերցրել են փորձանմուշներ և կապարակնքել այդ տարածքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը