Թիվ 43 երթուղու միկրոավտոբուսում գողություն է կատարվել
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1961 թ. ծնված Թամարա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.20-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում նկատել է, որ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ: Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Թիվ 43 երթուղու միկրոավտոբուսում գողություն է կատարվել
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1961 թ. ծնված Թամարա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.20-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում նկատել է, որ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: