Լրահոս

17.12.2017 13:22


Կոտայքում 16-ամյա երեխան Instagram-ի խաղից հետո սպառնալիքներով նամակներ է ստացել և պահանջել են, որ ինքնասպան լինի

Կոտայքում 16-ամյա երեխան Instagram-ի խաղից հետո սպառնալիքներով նամակներ է ստացել և պահանջել են, որ ինքնասպան լինի

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 15-ին ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկաններին և հայտնել, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային սպառնալիքներով նամակներ են եկել, և այդ ամենը կրել է փուլային բնույթ:

Մայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Լ.Ծ.-ն սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

Այս խորագրի վերջին նյութերը