Լրահոս

17.12.2017 14:03


Երևանում 68-ամյա տղամարդը, այցելելով փեսայի տուն, առավոտյան հայտնաբերել է, որ ավտոմեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք

Երևանում 68-ամյա տղամարդը, այցելելով փեսայի տուն, առավոտյան հայտնաբերել է, որ ավտոմեքենայի միջից հափշտակել են 1 մլն դրամի ապրանք

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանում Շարուրի 15 շենքի դիմաց կոտրել են կայանված վիճակում գտնվող Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 68-ամյա Ռաֆիկ Գալստյանին պատկանող Ford Transit մակնիշի 11 ԼՏ 023 համարանիշի ավտոմեքենայի հետևի ապակին և այնտեղից գողացել ավտոմեքենայի պահեստամասեր, յուղեր, «անտիֆրիզ», և այլ իրեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժած Ռ. Գալստյանը ասել է, որ հափշտակել են, ընդհանուր առմամբ, մոտ 1մլն դրամ առժողության ապրանքներ: Ռ. Գալստյանը Տավուշի մարզից ժամանել էր Երևան՝ գնումներ կատարելու և այցելեր էր փեսայի տուն ու արդեն առավոտյան նկատել էր, որ ավտոմեքենայի միջից որոշ ապրանքներ գողացել են:

Աղբյուրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը