Լրահոս

18.12.2017 08:16


Հարսանեկան արարողության ժամանակ գողացել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի գումարը

Հարսանեկան արարողության ժամանակ գողացել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի գումարը

Դեկտեմբերի 16-ին անձնական ունեցվածքի գողություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող «Վիկտորիա» հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակից գողացել է մոտ 450 հազ. դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը եղել է աթոռի թիկնոցին կախված կիսաբաճկոնի ծոցագրպանում և այն պատկանել է Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հայկ Հակոբյանին, ով պետք է այդ գումարով կարևոր վճարումներ կատարեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հ. Հակոբյանը Գյումրու քաղաքապետարանի լուսանկարիչ-օպերատորն է, իսկ գողությունը տեսանկարահանվել է հարսանյաց սրահում եղած տեսախցիկների կողմից և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը