13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, տեղափոխվեց կանանց գաղութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան) ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերել և ձերբակալել են Երևան քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Կարինե Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2004 թվականից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և գործի քննությունը կատարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Գրիգորյանը հանրությանը հայտնի «Ճայ Մայիսի» կինն է, ում նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը և նա տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։