Լրահոս

19.12.2017 07:23


Այսօր երթևեկի համար ժամանակավոր փակ կլինի Հանրապետության հրապարակը

Այսօր երթևեկի համար ժամանակավոր փակ կլինի Հանրապետության հրապարակը

Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը:

Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը