Լրահոս

19.12.2017 15:06


20-ամյա երիտասարդը «Միրաժ» հյուրանոցում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը

20-ամյա երիտասարդը «Միրաժ» հյուրանոցում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ստացված դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ 1 օր առաջ ինքնավնասումներով իրենց մոտ է ընդունվել մի քաղաքացի։

Նշված կենտրոն մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 20-ամյա Մարտին Հ.-ն է, ով Ավան 7-րդ փողոցում գտնվող «Միրաժ» հյուրանոցային համալիրում ապակու կտորով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը