Թեհրանում հայ–թուրքական հարաբերությունների թեմայով խորհրդաժողով է տեղի ունեցել
Ինչպես տեղեկացնում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայալեզու օրաթերթը (www.alikonline.com), Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով՝ «Հայ–թուրքական հարաբերությունները՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո» թեմայով։
Զեկույցներով հանդես են եկել սփյուռքը ներկայացնող հայկական հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից ժամանած ՀՅԴ–ական խոսնակներ Կիրո Մանոյանը,Կարեն Խանլարյանը և Արծվիկ Մինասյանը, ովքեր անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի քաղաքական, իրավական և տնտեսական մարտահրավերներին, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր։
Խորհրդաժողովին ելույթով հանդես են եկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով խոսել է հայ–թուրքական ներկա գործընթացի և այդ համատեքստում ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին։
Խորհրդաժողովին մասնակցել և զեկույցներ են ունեցել նաև Իրանի դիվանագիտական և փորձագիտական շրջանակները ներկայացնող գործիչներ, որոնց թվում ՀՀ–ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ով անդրադարձել է կովկասյան տարածաշրջանի երկրների տեղին ու դերին առնչվող հարցերին։
Ներկայացնելով իր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ Ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Հոսեյն Ահմադին խոսել է Կովկասում ոչ միայն պանթուրքիզմի ջլատիչ հետևանքների, այլ նաև իր իսկ ձևակերպմամբ՝ պանազերիզմի բացասական հետևանքների մասին։Նա քննադատել է պատմական փաստերի խեղաթյուրման դրսևորումները, որոնք իրականացվում են Ադրբեջանում և տարածվում դասագրքերի միջոցով։
Թեհրանում հայ–թուրքական հարաբերությունների թեմայով խորհրդաժողով է տեղի ունեցել
Ինչպես տեղեկացնում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայալեզու օրաթերթը (www.alikonline.com), Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով՝ «Հայ–թուրքական հարաբերությունները՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո» թեմայով։
Զեկույցներով հանդես են եկել սփյուռքը ներկայացնող հայկական հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից ժամանած ՀՅԴ–ական խոսնակներ Կիրո Մանոյանը, Կարեն Խանլարյանը և Արծվիկ Մինասյանը, ովքեր անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի քաղաքական, իրավական և տնտեսական մարտահրավերներին, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր։
Խորհրդաժողովին ելույթով հանդես են եկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով խոսել է հայ–թուրքական ներկա գործընթացի և այդ համատեքստում ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին։
Խորհրդաժողովին մասնակցել և զեկույցներ են ունեցել նաև Իրանի դիվանագիտական և փորձագիտական շրջանակները ներկայացնող գործիչներ, որոնց թվում ՀՀ–ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ով անդրադարձել է կովկասյան տարածաշրջանի երկրների տեղին ու դերին առնչվող հարցերին։
Ներկայացնելով իր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ Ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Հոսեյն Ահմադին խոսել է Կովկասում ոչ միայն պանթուրքիզմի ջլատիչ հետևանքների, այլ նաև իր իսկ ձևակերպմամբ՝ պանազերիզմի բացասական հետևանքների մասին։ Նա քննադատել է պատմական փաստերի խեղաթյուրման դրսևորումները, որոնք իրականացվում են Ադրբեջանում և տարածվում դասագրքերի միջոցով։