Տնտեսական

19.12.2017 18:18


ՍԱՊԾ․ «Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

ՍԱՊԾ․ «Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:

Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի սիգ, որոնց համար տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Տրվել է իրացումն արգելելու, 10 կգ և 46 տուփ ժամկետանց սննդամթերքի (պանիր, բուժենինա, սուջուխ, խոզի մեջքամիս, կետչուպ) իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը