Արագածոտնի ջրի տեղամասի պետից հափշտակել են 2 լն 250 հազար դրամի տարբեր տեսակի չրեր
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Բյուրական գյուղի բնակիչ՝ 60-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել է, որ 1 օր առաջ, ժամը 14։00-ի սահմաններում իրեն է զանգահարել ոմն Սևակ և ներկայացել որպես «Գոլդեն Մուլտի Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ ու իր հետ բանավոր համաձայնության գալով՝ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է տարբեր տեսակի չրեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն կազմում է մոտ 650 կգ, իսկ պատճառած վնասն էլ կազմում է 2 մլն 250 հազար դրամ։ Աշտարակի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Սևակի ինքնոթյունը պարզելու, նրան ու ողջ չրերր հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հովհաննիսյանն աշխատում է Արագածոտնի Ջրային ընկերության տեղամասի պետ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։