Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է
Դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ից 10-ի գործով նիստին ամբաստանյալներից «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն կանչեցին։
Նշենք, որ անցած դատական նիստին Խանդոյանը լքել էր նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի ուզում լսել դատախազներին։
«Ինձ սարքել եք հոգեկան արդեն, ես չեմ կարում ինձ տիրապետեմ», - հայտարարել էր Խանդոյանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցինիրավապահներին:
Արայիկ Խանդոյանը մեղադրվում է շենք-շինություններ գրավելու, ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պատանդ վերցնելու մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն