Գորիս-Որոտան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 34 AA 322 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևորներ` 1941 թ. ծնված Ռ. Օ.-ը և 1963 թ. ծնված Կ. Կ.-ը դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: