Լրահոս

21.12.2017 11:48


Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «07»-ով խոշոր եղջերավոր անասուններին չհարվածելու հետևանքով վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «07»-ով խոշոր եղջերավոր անասուններին չհարվածելու հետևանքով վթարի է ենթարկվել և տեղում մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը