Լրահոս

21.12.2017 12:42


Երևանում 2 դիմակավորված անձինք դանակի սպառնալիքի տակ անհատ ձեռներեցից հափշտակել են խոշոր չափի գումար

Երևանում 2 դիմակավորված անձինք դանակի սպառնալիքի տակ անհատ ձեռներեցից հափշտակել են խոշոր չափի գումար

Դեկտեմբերի 20-ին, ժամը 22։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Աբելյան 17 շենքի մուտքերից մեկում հարձակվել են նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Գեորգի Միրաքյանի վրա, դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել iPhone 6S տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը, բանկային քարտեր և 750 հազար դրամ։ Դ

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Միրաքյանը անհատ ձեռներեց է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը