Դրամապանակը գողացել էր թիվ 66 երթուղու ավտոբուսում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 6 հասցեում գործող խանութի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ռուստամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1960 թ. ծնված Էմմա Վ.-ն է: Կատարվում է քննություն:
Դրամապանակը գողացել էր թիվ 66 երթուղու ավտոբուսում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 6 հասցեում գործող խանութի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ռուստամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1960 թ. ծնված Էմմա Վ.-ն է:
Կատարվում է քննություն: