Լրահոս

21.12.2017 18:38


Հարուցվել է քրեական գործ՝ ավագ լեյտենանտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ավագ լեյտենանտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, որի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը