Երևանում դանակի սպառնալիքով վերելակում ավազակային հարձակում է կատարվել 15-ամյա երեխայի նկատմամբ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում անհայտ անձը դանակի սպառնալիքով Արագածի փողոցի 26 շենքի վերելակում ավազակային հարձակում է կատարել նույն շենքի բնակիչ՝ 15-ամյա Ս. Ժ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայից հափշտակել են 900 հազար դրամ «Հուավեյ Տ9» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։
Ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է քաղաքի հանրահայտ կենտրոններից մեկի 10-րդ դասարանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։