«Երևան Սիթի»-ի տարածքում գործող շուկայում սպանված տղամարդը զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով
Մոտ մեկ ժամ առաջ Նոր-Նորք վարչական շրջանում սպանություն է գրանցվել: «Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքից դանակահարված տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել, ով ճանապարհին մահացել է:
Դեպքի վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ տուժողի ինքնությունը պարզվել է. նա 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանն է:
ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ և այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Նախնական տվյալներով՝ տղամարդը սուր կտրող ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:
Կայքի տեղեկություններով, նա «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում էր պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով: