Լրահոս

22.12.2017 15:13


Հենրիխ Մխիթարյանի մայրն արժանացել է Տարվա հմայիչ հայուհի կոչմանը

Հենրիխ Մխիթարյանի մայրն արժանացել է Տարվա հմայիչ հայուհի կոչմանը

2017 թվականին «Համազգային վստահություն» խորհուրդն իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2017թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքներով ձևավորվել է «Վստահության վարկանիշ 2017» մրցանակաբաշխությունը:

Օրեր առաջ` դեկտեմբերի 16-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է մրցանակակիրների մեծարման արարողությունը: Պարգևատրվել են բարձր վարկանիշ ունեցող անհատներն ու կազմակերպությունները, հայտնում է «Համազգային վստահություն» խորհրդի լրատվական ծառայությունը:

Խորհրդի կողմից կազմակերպվում է նաև «Հայուհի» ամենանամյա կանանց մեծարման մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում «Տարվա հմայիչ հայուհի» մրցանակին և պատվոգրի է արժանացել ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժինների պետ Մարինա Թաշչյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը