Լրահոս

16.11.2010 15:08


Քաղաքագետը Աստանայում փաստաթղթի ստորագրման հիմք չի տեսնում

Քաղաքագետը Աստանայում փաստաթղթի ստորագրման հիմք չի տեսնում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն հույս էր հայտնել, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը կկարողանան բարդ, սակայն կարևոր որոշում կայացնել։ Նաև արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահի հետ։ Նոյեբերի 18-ին էլ Դմիտրի Մեդվեդևն այցելելու է Բաքու։

Այս համատեքստում հնարավո՞ր է, որ Աստանայում ԼՂ-ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրվի. «7օր»-ի այս հարցին ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանն այսօր պատասխանել է.

-Ո՛չ։ Որևէ հիմք չկա։ Որոշ ժամանակ առաջ ռազմագերիների փոխանակման հետ կապված ստորագրել են, այսպես արագ հո չի՞ զարգանում այդ գործընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը