Լրահոս

23.12.2017 10:42


Սյունիքում 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել

Սյունիքում 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել

Դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից տեղի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակչուհի, 17-ամյա Ն. Հ.-ն է, ով ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:

Պարզվել է նաև, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, ինչից հետո ննջասենյակի պահարանից վերցրել է դեղատուփը և իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է տարբեր տեսակի դեղահաբեր: Նրան հայտնաբերել է մայրը՝ արդեն ուշագնաց վիճակում, ինչից հետո երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը